Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մանրամասներ չե՞ն լինի

Մանրամասներ չե՞ն լինի
04.07.2013 | 23:23

ՀՀ գործադիր մարմնի նիստում անդրադարձ է եղել Վերահսկիչ պալատի զեկույցին. «Այս ենթատեքստում քաղաքական մեծամասնության ապագա գործունեության մասին քննարկումեր եղան և հանգեցինք կուսակցական եզրակացության»,- նիստից հետո ասել է Էդուարդ Շարմազանովը՝ այլ մանրամասներ չներկայացնելով: Պաշտոնանկության հարց չի քննարկվել:

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ